15 հունիսի 2012 - 18:33 AMT
Եմենի զինված ուժերը ծայրահեղականներից ազատագրել են Շաքրա նավահանգիստը

Եմենի կառավարական զորքերը հունիսի 15-ին իրենց հսկողության տակ են վերցրել Շաքրա նավահանգիստը, որը գտնվում է երկրի հարավում` Աբյան գավառում, հաղորդում է Lenta.ru-ն:

Համաձայն այդ տվյալների` բնակավայրի համար բախումների ժամանակ ուրբաթ օրը սպանվել է «Անսար ալ-Շարիա» («Շարիաթի հետևորդներ») խմբավորման առնվազն 17 մարտիկ: Մնացած իսլամիստները, լքելով իրենց դիրքերը, թաքնվել են լեռներում` նավահանգստից արևմուտք:

Շաքրան արդեն երրորդ համեմատաբար խոշոր քաղաքն է, որը կառավարական զորքերի կողմից հետ է գրավվել ապստամբներից վերջին ամսվա ընթացքում: