16 հունիսի 2012 - 12:31 AMT
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

Հունիսի 16-ին Հայաստանի առանձին շրջաններում, 17-ից 20-ը շրջանների զգալի մասում առավելապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15–20 մ/վրկ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան 2-7մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 16-ից 19-ը աստիճանաբար կնվազի 4-ից 6 աստիճանով:

Հունիսի 16-ին Երևանում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 17-ից 20-ը օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: