
«Հրապարակ» օրաթերթում այսօր հրապարկված լուրը, թե «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրեն Սերգեյ Ադումյանի ազատման հրամանը երեկ ներկայացվել է հեռուստաընկերության աշխատակազմին, չի համապատասխանում իրականությանը և ապատեղեկատվություն է։ PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց հեռուստաընկերության քաղաքական և լրատվական հաղորդումների տնօրեն Պետրոս Ղազարյանը։
Նա նշեց, որ Ադումյանը այս պահի դրությամբ ոչ մի դիմում չի ներկայացրել և իրեն նման բան հայտնի չէ։