
Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի գերագույն դատարանը սահմանադրությանը հակասող է համարել էֆտանազիայի արգելքը: Ինչպես հայտնում է Բի-բի-սին, դատավոր Լինն Սմիթը վճռել է, որ անբուժելի հիվանդ Գլորիա Թեյլորը կարող է կամավոր հեռանալ կյանքից՝ բժիշկների օգնությամբ:
Ընդ որում կատարման համար պարտադիր է մի շարք պայմանների առկայությունը: Մասնավորապես, բժիշկները պետք է հիվանդին ներկայացնեն ախտորոշումը, հիվանդության ընթացքի կանխատեսմամբ, իրազեկեն բուժման մեթոդների ու կիրառման հեռանկարների մասին:
Դատավորը վճռի իրագործումը հետաձգել է մեկ տարով, որպեսզի Կանադայի խորհրդարանը կարողանա անհրաժետ փոփոխություններ կատարել օրենսդրության մեջ: