16 սեպտեմբերի 2004 - 22:32 AMT
ԱՊՀ ՆԵՐՈՒԺԸ ՀՍԿԱՅԱԿԱՆ Է, ԲԱՅՑ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ
«ԱՊՀ-ն հսկայական ներուժ ունի, սակայն մենք պետք է ավելի հստակ որոշենք այն նպատակները, որոնց մենք ձգտում ենք հասնել: Պետք է որոշել, թե որ կառույցներն են ԱՊՀ-ում իսկապես գործում, եւ որոնք կատարելագործման կարիք ունեն»: Այս մասին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում` ԱՊՀ պետությունների ղեկավարների Գագաթնաժողովից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ այսօր հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով` Համագործակցությունն «արդիականացնելու» անհրաժեշտություն կա: Նշելով, որ Ղազախստանի նախագահն այսօր հանդես է եկել ԱՊՀ բարեփոխման մի շարք կոնկրետ առաջարկներով` Ռ.Քոչարյանը հույս է հայտնել, որ մեկ տարվա ընթացքում Համագործակցության երկրների ղեկավարներին կհաջողվի որոշել բարեփոխման ուրվագիծը: