
Առնվազն 6 մարդ է սպանվել նախորդ օրերին Պակիստանի Կարաչի քաղաքում տեղ գտած անկարգությունների արդյունքում: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այդ մասին այսօր հաղորդել են տեղական լրատվամիջոցները:
Զոհվածների մեծ մասն այդ քաղաքում գործող այս կամ այն քաղաքական և քրեական խմբավորումների ակտիվիստներ էին:
Կարաչիի բազմաթիվ քաղաքական և քրեական խմբավորումները երկար ժամանակ պայքար են մղում միմյանց դեմ ազդեցության ոլորտների վերադասավորման համար: Ընդհանուր առմամբ այդ քաղաքում վերջին երկու տարվա ընթացքում սպանվել է մոտ 1400 մարդ: