19 մարտի 2003 - 22:37 AMT
ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՉԱՐՏՈՆՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԿԱՍԵՑՎԵՆ ԸՍՏ ՕՐԵՆՔԻ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ
Հայաստանի ընդդիմության չարտոնված գործողությունները կկասեցվեն ըստ օրենքի: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, ինչպես հաղորդում է «Արկա» գործակալությունը, ընդդիմության ներկայացուցիչները մշատապես կոչ են անում պահպանել օրինականությունը, բայց հենց իրենք հետեւողականորեն ձեռնարկում են ապօրինի գործողություններ: Ռ.Քոչարյանը նշել է, որ դա իշխանություններին հնարավորություն է տալիս կիրառել օրենքի ուժը հակաօրինական գործողությունները կանխարգելելու համար: Միեւնույն ժամանակ, նախագահի կարծիքով, ընդդիմության ակտիվությունը, հիմնականում, պայմանավորված է մայիսի 25-ին հանրապետությունում կայանալիք խորհրդարանական ընտրություններով: «Եթե ընդդիմությունը հենց այդ մարտավարությունն է ընտրել, ապա իշխանությունների պատասխանը համարժեք կլինի»,- հայտարարել է Ռ.Քոչարյանը: