18 հունիսի 2012 - 17:50 AMT
Ֆրանսիայի նախագահը Ժան-Մարկ Էյրոյին վերանշանակել է կառավարության ղեկավարի պաշտոնում

Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էյրոն երկուշաբթի օրը կառավարության հրաժարականի մասին դիմում է ներկայացրել հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին: Նախարարների կաբինետի լուծարումը տեղի է ունեցել անցյալ կիրակի օրը կայացած խորհրդարանի Ստորին պալատի ընտրություններից հետո:

«Համաձայն հանրապետական ավանդույթի` խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրը վարչապետ Ժան-Մարկ Էյրոն հանրապետության նախագահին կառավարության հրաժարականի մասին դիմում է ներկայացրել, որն ընդունվել է»,- ասվում է Ելիսեյան պալատի պաշտոնական հաղորդագրության մեջ:

Մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ Օլլանդը կրկին Ժան-Մարկ Էյրոյին է վստահել վարչապետի գործառույթները և հանձնարարել նրան նոր կառավարություն ձևավորել, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: