18 հունիսի 2012 - 19:21 AMT
Իրանի և «վեցնյակի» միջև բանակցությունները կարող են ավարտվել արդեն այսօր

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, որոնք ընթանում են Մոսկվայում, կարող են ավարտվել արդեն երկուշաբթի, այլ ոչ թե երեքշաբթի, ինչպես ծրագրվել էր նախկինում: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում կատարելով իրանական պատվիրակության ներկայացուցչին:

Մոսկվայում ընթանում են ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքանության գծով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի բանակցությունները Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի հետ` Իրանի միջուկային ծրագրի գծով միջազգային միջնորդների «վեցնյակի» քաղտնօրենների մասնակցությամբ: