ՑԱՀԱԼ-ը տանկերը մոտեցրել է Եգիպտոսի հետ սահմանին`ի հեճուկս հաշտության պայմանագրի պայմաններին, գրում է Ռոսբալտը` հղում կատարելով Ynet-ին:
Համաձայն տեղեկատվության` դա տեղի է ունեցել Եգիպտոսի տարածքից թափանցած մարտիկների կողմից իրականացված ահաբեկչությունից մի քանի ժամ անց:
Հայտնի չէ, թե քանի տանկ է դուրս բերվել սահմանի մոտ: Համաձայն որոշ տվյալների` դրանք գտնվում են այնտեղ, որտեղ, համաձայն Իսրայելի և Եգիպտոսի միջև հաշտության պայմանագրի, ծանր տեխնիկայի տեղակայումն արգելված է:
Yediot Ahronot թերթը ենթադրում է, որ ՑԱՀԱԼ-ի տանկերի առաջադրումը սահմանին մի քանի ամիս առաջ համաձայնեցվել է եգիպտական իշխանությունների հետ: