18 սեպտեմբերի 2004 - 18:47 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՄԻԱՆԱԼ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ՓՈԽԱԴՐԱՄԻՋԱՆՑՔԻՆ
Տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի գալիք նիստին քննարկվելու է «Հյուսիս-հարավ» փոխադրամիջանցքի համաձայնագրին Հայաստանի միացմանն աջակցելու հարցը: Այս մասին տեղեկացրել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության առաջին քարտուղար Վլադիմիր Կազանչեւը: Նա պարզաբանել է, որ Հայաստանը կարող է համաձայնագրին միանալ եւ առայժմ իր ավտոփոխադրումների ժամանակ օգտվել միջանցքի առավելություններց: Նրա խոսքերով` հնարավոր է, որ համաձայնագրին Հայաստանի հետ միաժամանակ միանա Ադրբեջանը: