18 սեպտեմբերի 2004 - 20:36 AMT
ԵԱՀԿ-ՈՒՄ ԻՐ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲՈՒԼՂԱՐԻԱՆ ԱՄԵՆ ՋԱՆՔ ԿԳՈՐԾԱԴՐԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ
ԵԱՀԿ նախագահության մանդատի գործողության մնացած երեք ամիսներին Բուլղարիան ամեն ջանք կգործադրի գոյություն ունեցող հակամարտություններից յուրաքանչյուրի կարգավորմանը հնարավորինս աջակցելու համար: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Բուլղարիայի արտգործնախարար Սոլոմոն Պասին: Նրա խոսքերով` հակամարտությունների գոտիներ կուղարկվեն կազմակերպության հատուկ ներկայացուցիչներ: Մասնավորապես, Լեռնային Ղարաբաղ կուղարկվի ԵԱՀԿ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Դիմիտրովը, հաղորդել է Ս.Պասին: «Մենք պետք է լինենք լավատես, եւ այդ լավատեսությունը հաղորդենք հակամարտության բոլոր ներկայացուցիչներին», - նշել է նա: ԵԱՀԿ գործող նախագահը հույս է հայտնել, որ միջազգային հանրության համատեղ համակարգվող ջանքերով եւ Ռուսաստանի աջակցության շնորհիվ այդ հակամարտությունները կարող են իրենց լուծումները գտնել ամենամոտ ժամանակներս: