19 հունիսի 2012 - 11:40 AMT
Orange Արմենիան ու Կասպերսկու լաբորատորիան կպաշտպանեն համակարգիչները վիրուսներից

Այսուհետ Orange Ինտերնետ Հիմայի, Ֆլայբոքսի և MyFi-ի բաժանորդները կարող են ձեռք բերել անվտանգ ինտերնետի համաշխարհային առաջատարներից մեկի` Kaspersky ընկերության Kaspersky Anti-Virus 2012 լավագույն հակավիրուսային ծրագիրը կամ Kaspersky Internet Security 2012 ծրագիրն առանց խանութ այցելելու անհրաժեշտության`անմիջապես իրենց համակարգչից:

Kaspersky ընկերության այս առաջատար ծառայությունները թույլ կտան պաշտպանել համակարգիչը ինտերնետում առկա բազմաթիվ վտանգավոր նյութերից, իսկ Kaspersky Internet Security 2012 ծրագիրը հնարավորություն կտա ծնողներին առավելագույնս պաշտպանել իրենց երեխաներին ոչ պատշաճ բովանդակությամբ կայքէջերից, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Kaspersky Anti-Virus ծրագրի ակտիվացման կոդը ստանալու համար պարզապես անհրաժեշտ է 135 կարճ համարին ուղարկել KAV բանալի բառը, իսկ Kaspersky Internet Securityծրագրի ակտիվացման անհրաժեշտ կոդը ստանալու համար` KIS բանալի բառը` համապատասխանաբար վճարելով ամսական 1500 կամ 2000 դրամ:

Ծրագիրն անհրաժեշտ է ակտիվացնել միայն մեկ անգամ, և այն կշարունակի գործել` ամեն ամիս բաժանորդի հաշվից գանձելով համապատասխան ամսավճար: Ծրագիրնապապակտիվացնելու համար պարզապես անհրաժեշտ է ուղարկել STOP բանալի բառը 135 կարճ համարին կամ այցելել Իմ Orange էջը: Ծրագիրը կշարունակի գործել ևկապպակտիվանա միայն հաջորդող ամսվա 1-ին:

Kaspersky լաբորատորիայի հետ համագործակցությունը Orange-ը մեկնարկել էր դեռ 2011թ. սեպտեմբերին, իսկ այժմ ընկերությունն անում է ևս մեկ քայլ` բաժանորդներին այսծառայություններից օգտվելու ավելի մեծ հարմարավետություն ընձեռելու առումով