19 հունիսի 2012 - 14:41 AMT
Թուրքիայում գտնվող Գալուստ Գյուլբենկյանի 200 տարվա տունը կվերածվի պանդոկի

Հայ մեծահարուստ և բարերար Գալուստ Գյուլբենկյանի թուրքական Կեսարիայի Թալաս քաղաքի ապարանքները վերածվելու են «բուտիկ-պանդոկի»: Այդ մասին հայտնում է Թուրքիայում հրատարակվող հայկական «Մարմարա» օրաթերթը:

Թերթի փոխանցմամբ շենքի սեփականատերը Նեջիպ Դինչերն է: Շենքը կառուցվել է 200 տարի առաջ, և մեկ հարկն արդեն փլված է: Տարբեր տարիների ընթացքում շենքն ունեցել է բազմաթիվ սեփականատերեր, և Դինչերն այն գնել է ստամբուլցի բժշկից:

Թուրքիայի հայ ճարտարապետներից մեկն ասել է, որ այդ տարածաշրջանում շատ հին շենքեր են քանդվել, և պետք է գոհ մնալ, որ Գյուլբենկյանի տունը կանգուն է:

Շենքի նոր սեփականատերն ասել է, որ քաղաքը զբոսաշրջիկներին հյուրընկալելու պահդոկ կունենա և կկոչվի «Գյուլբենկյան պանդոկ»: