19 հունիսի 2012 - 14:46 AMT
Ռուբեն Բաբայանը կարծում է, որ ոստիկանությունը կապ ունի մարմնավաճառների բիզնեսի հետ

Երևանի Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը կարծում է, որ մարմնավաճառությունը մեր երկրում շատ ավելի խորը արմատներ ունի, քան ուղղակի երկու կողմերի հարաբերություններն են: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց նա, նշելով , որ ըստ իրեն, հարցին խառնված են այլ ուժեր, որոնց ձեռնտու է, որ երևույթը չկանխվի:

Բանախոսը նշեց, որ երևույթի տարածվածության համար մեղավոր են բոլոր այն ուժերը, որոնք ունեն հնարավորություն կանխելու այն, սակայն չեն կանխում` ինչ –ինչ շահերից ելնելով:

Նա կարծում է, որ վերոնշյալ խնդրին «խառնված է» նաև ոստիկանությունը. «Ես տեսել եմ տեսագրություն, որտեղ ոստիկանություն էին բերել մարմնավաճառի և որոշակի գործողություններ էին անում նրա հետ»:

Ասուլիսի մյուս բանխոս ճարտարապետ Լևոն Իգիթյանը կարծում է, որ երևույթի վերացման միակ ձևն այն է, որ հասարակությունը ստեղծի մի մթնոլորտ, որտեղ հնարավոր չլինի զբաղվել մարմնավաճառությամբ. «Պետք է «դիսկոմֆորտ» լինի նրանց գործունեության համար, օրինակ, փողոցները մինչև ուշ ժամերը լուսավորված լինեն»: