19 հունիսի 2012 - 19:17 AMT
Անսարքությունների շտկումից հետո «Պրոտոն» հրթիռակիրը կարող է գործարկվել 5-7 օրից

Երեքշաբթի Բայկոնուրի թիվ 18 հարթակում սկսվել են «Պրոտոն» հրթիռակիրը մեկնարկային համալիրից հանելու աշխատանքները՝ անսարքությունները շտկելու նպատակով:

«Անսարքության շտկումից հետո «Պրոտոն» հրթիռակիրը կարող է գործարկվել 5-7 օրից, սակայն նոր ժամանակցույցը դեռ չի մշակվել:

Նշենք, որ հրթիռը դեռ երեկ պետք է գործարկվեր, սակայն, մեկնարկը չեղյալ հայտարարվեց անսարքությունների պատճառով: