
Վթարի վերացման աշխատանքների հետ կապված հունիսի 20-ին` ժամը 10.00-ից մինչև հունիսի 21-ը ժամը 22.00-ը կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի Ջրվեժ, Բանավան, Մայակ, Բագրևանդ թաղամասերի, 4-րդ, 5-րդ, 8-րդ զանգվածների, 9-րդ զանգվածի 6, 21, 22, 27, 33, 34, 35, 36, 42, 43, 44, 45, 46, 46Ա շենքերի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են «Երևան Ջուր» ընկերությունից: