19 մարտի 2003 - 19:35 AMT
ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎԵԼ Է ՖԻԼՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԺԽՏՈՂ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Օրերս ԱՄՆ Կոնգրեսում կայացել է «ԲԻ-Բի-Սի»-ի նկարահանած «Դավաճանված Հայաստան» վավերագրական ֆիլմի ցուցադրումը, որը պատմում է նախորդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստը ժխտող ներկայիս թուրքական կառավարության քաղաքականության մասին: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, ցուցադրությանը ներկա էին Կոնգրեսի ավելի քան 50 գրասենյակների ներկայացուցիչներ ամբողջ երկրից: Նրանց թվում էին նաեւ այնպիսիք, որոնք առաջին անգամ էին ծանոթանում իրական պատկերի հետ Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրքական քարողարշավում, ինչպես նաեւ` կոնգրեսականներ, որոնք մեծ փորձ ունեն հայանպաստ հարցերի լուծման գործում: