20 հունիսի 2012 - 11:19 AMT
Հայաստանում կայացել է ձյուդոյի հիմնադիր Թելման Քոչարյանի անվան հանրապետական 13-րդ հուշամրցաշարը

“Դինամո” մարզական հասարակական կազմակերպության մարզահամալիրում անցկացվել է Հայաստանում ձյուդո մարզաձևի հիմնադիր, ՀՀ վաստակավոր մարզիչ Թելման Քոչարյանի անվան հանրապետական 13-րդ հուշամրցաշարը:

Հուշամրցաշարն անցկացվել է երեք տարիքային խմբերով`1995-1997, 1998-1999 և 2000-2003 թթ ծնված պատանիներ, PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից: