22 սեպտեմբերի 2004 - 23:18 AMT
ԻՐԱՔ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԸ ԳՏՆՎՈՒՄ Է ԲԱՑԱՌԱՊԵՍ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Իրաք հայ զինվորական բժիշկներին եւ սակրավորներին ուղղարկելու հարցը գտնվում է բացառապես միայն մարդասիրական գործողության շրջանակներում: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով` Հայաստանն առաջին օրվանից հայտարարել էր, որ մտադիր չէ ռազմական ներկայություն ունենալ Իրաքում, սակայն կցանկանար մասնակցել երկրի վերականգնմանը: Միեւնույն ժամանակ, նախարարն ավելացրել է, որ առայժմ վերջնական որոշում այդ հարցի առնչությամբ չի կայացվել, եւ այն պետք է արժանան ՀՀ Ազգային ժողովի հավանությանը: