29-ամյա Ջոնաթան Ֆլորեսը Կոլումբիայի երկնքում մեկ թռիչքով կարողացել է 4 համաշխարհային ռեկորդ սահմանել:
Նա դարձել է առաջին մարդը, որը ազատ անկումով 10 կմ է հաղթահարել: Նա լքել է ինքնաթիռը 11 000 մետր բարձրությունից, թռիչքն ամենատևականն է ժամանակի առումով, արագությունը ամենամեծն է՝ 160 կմ/ ժ: Ջոնաթանը բացել է պարաշյուտը միայն երկրից 1 կմ հեռավորության վրա:
Թռիչքը սկսվել է Ցելսիուսի մինուս 45 աստիճանի պայմաններում: Թռիչքի ժամանակը կազմել է 9 րոպե 2 վայրկյան, իսկ անկման արագությունը՝ 160 կմ/ժ