19 մարտի 2003 - 19:22 AMT
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԸ ՆԵՐԳՈՐԾՈՒՄ Է ՇԵՎԱՐԴՆԱՁԵԻ ՎՐԱ` ԱԲԽԱԶԻԱՅԻ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՎԵՐԱԲԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՎ, ԳՏՆՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ
Արտասահմանի ազդեցիկ հայկական սփյուռքը ներգործում է Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի վրա, եւ նա ստիպված կլինի համաձայնել Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու հետ: Նման կարծիք է այսօր հայտնել Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Թենգիզ Կիտովանին` նկատելով, որ այդ հատվածով տրանսպորտային հաղորդակցության վերաբացումը կարող է «շահավետ լինել միայն Հայաստանի համար»: Նրա խոսքերով, ինչպես հայտնում է «Մեդիամաքս» գործակալությունը, Ռուսաստանի եւ Վրաստանի նախագահների պայմանավորվածություններն երկաթգծի վերաբացման հետ զուգահեռ Աբխազիա վրաց փախստականների վերադարձի մասին «հավասար են զրոյի»: