Intel ընկերությունը ներկայացրել է 50 միջուկներով Xeon Phi սոպրոցեսորը սուպերհամակարգիչների համար: Այդ մասին հաղորդում է NEWSru.com կայքը:
Սոպրոցեսորի մատակարարումները կմեկնարկեն մինչև տարեվերջ: Ընդ որում առաջին սուպերհամակարգիչը, որն օգտագործում է այդ արագացուցիչները, արդեն հայտնվել է Top500 վարկանիշում:
Տասնյակ արտադրողներ, ներառյալ Cray-ը, Dell-ը, HP-ն, IBM-ը և Nec-ը արդեն հիմա մտադիր են օգտագործել նոր սոպրոցեսորը իրենց համակարգերում:
Intel-ի փորձագետները գտնում են, որ 2020 թվականին իրենց առաջարկած լուծումը թույլ կտա 4 էկզաֆլոպս և ավելի հզորությամբ սուպերհամակարգիչներ ստեղծել: