24 սեպտեմբերի 2004 - 23:39 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԺ ԽՈՍՆԱԿԸ ԿԱԱՐԵՎՈՐԵԼ Է ԵՐԿՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ «ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԵՎՐՈՊԱ. ՆՈՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐ» ԵՄ ԾՐԱԳՐԻՆ
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել Է Արեւմտաեվրոպական միության խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Մարկո Զակերային, որը Հայաստանում է տարածաշրջանային այցի շրջանակներում: Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունում, հանդիպման ընթացքում Ա.Բաղդասարյանը ներկայացրել է Մ.Զակերային Հայաստանի դիրքորոշումը որոշ հիմնարար հարցերում: Մասնավորապես, նրա խոսքերով` Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորման եւ հարեւանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման օգտին: Կարեւորվել Է «Եվրամիություն. նոր հարեւաններ» ծրագիրը, որը քաղաքական, տնտեսական զարգացման ու ինտեգրման նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանում: Հանդիպման ընթացքում ընդգծվել Է Արեւմտաեվրոպական միության խորհրդարանական վեհաժողովի եւ ՀՀ Ազգային ժողովի համագործակցության անհրաժեշտությունը: