22 հունիսի 2012 - 09:58 AMT
«Ժամանակ». Դաժանորեն ծեծված զինվորականի մոր միակ հույսը աղոթքներն են

«Ժամանակ» թերթը գրում է, որ իրենց հետ զրույցում «Հարսնաքարում» դաժանորեն ծեծված և այժմ կյանքի ու մահվան շեմին գտնվող Երևանի կայազորի զինվորական հոսպիտալի բժիշկ Վահե Ավետյանի մայրը Լեոնորա Ավետյանն ասել է, որ որդու կյանքը փրկելու միակ հույսը աղոթքներն են։

«Ես հիմա միայն աղոթում եմ և բոլորին խնդրում են աղոթել որդուս համար, որ աստված փրկի նրա կյանքը, որովհետև հիմա բժիշկներն արդեն ոչինչ չեն կարող անել։ Այս պահին միայն դա է ինձ հետաքրքրում։ Իմ էներգիան պահպանում եմ որդուս ուժ տալու համար»,–ասել է նա թերթին։