19 մարտի 2003 - 17:54 AMT
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱԽՎԱԾ ՉԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՑ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ
Հայ-ռուսական հարաբերությունները կախված չեն Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներից: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Անատոլի Դրյուկովը: Նրա խոսքերով, այդ հարաբերությունները հաստատուն հիմքերի վրա են դրված, ինչը պայմանավորված է հայ եւ ռուս ժողովուրդների համագործակցության եւ բարեկամության ձգտումով: Այդ ձգտման իրականացմանը ոչինչ չի կարող խանգարել, նշել է Ռուսաստանի դեսպանը: