22 հունիսի 2012 - 17:32 AMT
Հնդկական օվկիանոսում նավաբեկության արդյունքում 3 մարդ զոհվել է, 100-ը՝ անհայտ կորել

Հնդկական օվկիանոսում նավաբեկության արդյունքում 3 մարդ զոհվել է, 100-ը՝ անհայտ կորել, գրում է Լենտա.ռու-ն՝ AAP-ի վրա հղումով: Նավի վրա մոտ 200 փախստականներ էին:

Որոնողական աշխատանքների արդյունքում հաջողվել է փրկել 109 մարդու, այդ թվում 13-ամյա մի տղայի:

Այժմ հաստատվել է 3 մարդու մահը: Հույս կա, որ կորածների մի մասին կհաջողվի փրկվել, քանի որ բոլոր ողջ հայտնաբերված ուղևորները փրկարարական բաճկոններ էին կրում: