22 հունիսի 2012 - 18:19 AMT
Նախագահը վավերացրել է Էդգար Ղազարյանին Վայոց ձորի մարզպետ նշանակելու մասին որոշումը

Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդվածով, այսօր վավերացրել է Էդգար Ղազարյանին ՀՀ Վայոց ձորի մարզպետ նշանակելու մասին ՀՀ կառավարության որոշումը, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: