22 հունիսի 2012 - 19:20 AMT
«Հարսնաքարի» միջադեպի հետ կապված 4 կալանավորված կա

«Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի հետ կապված 7 ձերբակալված անձանցից 4-ն այսօր նախաքննչական մարմինի միջնորդությամբ և Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ երկամսյա կալանքի են ենթարկվել:

Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվության բաժնի պատասխանատու Աշոտ Ահարոնյանը:

Աճառյան 29 հասցեում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին ծեծի են ենթարկվել ՊՆ կենտորանական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, նույն հոսպիտալի բժիշկ Արտակ Բայադյանը և ՊՆ ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանը:

Մամուլում տեղեկություններ կան, որ վերջիններիս ծեծին է ենթարկել ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը` վերջինիս ցուցումով :