Politico ամերիկյան թերթի աշխատակից Ջո Ուիլյամսը ազատվել է աշխատանքից իր խոսքերի համար այն մասին, որ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին իրեն լավ է զգում սպիտակամորթների շրջապատում: Այդ մասին, ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, հաղորդում է Politico-ի կայքը:
Ելույթ ունենալով MSNBC հեռուստաալիքի եթերում, որին կցված է Politico-ն, Ջո Ուիլյամսը հայտնել է, որ Ռոմնին իրեն լավ է զգում իր պես մարդկանց հետ և ընկճված է զգում ցանկացած այլ իրադրության մեջ:
Ինչպես ասվում է հրատարակության գրավոր ուղերձում, հաղորդավարն ինքը խոստովանել է, որ անհաջող բառեր է ընտրել Ռոմնիին բնութագրելու համար: