
«Հրապարակ» թերթը գրում է, որ օրերս «Կենտրոն» հեռուստաընկերությունում ժողով է եղել, որի ընթացքում կոլեկտիվին ներկայացրել են նոր գործադիր տնօրենին։
«Հայտարարվել է, որ Սերգեյ Ադումյանը մի քիչ հոգնել է, նրան աշխատանքից չեն ազատում, բայց թող հանգստանա։ Միաժամանակ աշխատողներին հրահանգվել է, որ որևէ հարցով չդիմեն։ Տնօրենի ընդարձակ աշխատասենյակից, որը գտնվում է երկրորդ հարկում, նրան տեղափոխել են ներքևի հարկի նեղլիկ սենյակներից մեկը։ Ավելի վաղ հեռուստաընկերության սեփականատիրոջ հրահանգով ստուգվել է բուֆետը, որն աշխատեցնում էր Ադումյանի աներորդին` Տիգրան անունով։ Հաշվարկների արդյունքում պարզվել է, որ այն վնասով է աշխատում։ Տիգրանին ևս ազատել են։ Այս տեղեկությունները ստացանք հեռուստատեսության խոհանոցին մոտ կանգնած անձանցից։ Աշխատողները հիշում են Սերգեյի Նոնա անունով քարտուղարուհուն, որին Սերգեյն անսահաման իշխանություն էր տվել, ապա քարտուղարուհուց դարձրել փոխտնօրեն։ Նա ևս ազատված է աշխատանքից»–գրում է թերթը։