
Սալաֆիտների շարժումը բելգիական Լյեժում ստեղծվել է Սաուդյան Արաբիայի ֆինանսական աջակցությամբ, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Սալաֆիտների շարժումը մահմեդական ուղղություն է, որ կողմ է իսլամական պետական կառավարմանը, բացառապես Ղուրանի հիման վրա: Սալաֆիտների շարժումը կազմավորվել է Markaz Attawhid ոչ առևտրային ասոցիացիայի բազայի վրա, որը մոտ է ծայրահեղական իսլամիստական «Շարիաթ Բելգիայի համար» շարժմանը:
Markaz Attawhid-ի ղեկավարները քարոզում են «ծայրահեղական ու պահպանողական իսլամ», իսկ նրանց արտահայտությունները ոչ մահմեդականների հասցեին չափազանց կոշտ են: