
Հաագայի միջազգայնի դատարանը խոստացել է քննել Լիբիայում ձերբակալված իր չորս աշխատակիցների պահվածքը, եթե նրանք ազատ արձակվեն:
Դատարանի աշխատակիցները գտնվում են Զինտան քաղաքում: Նրանք փորձել են հանդիպել Մուամմար Քադդաֆիի որդու՝ Սեյֆ ալ Իսլամի հետ: Նրանց մեդարում են Քադդաֆֆիի որդուն ծածկագրված ուղերձ հանձնելու փորձի մեջ:
Հաագայի դատարանը պնդում է, որ Սեյֆ ալ Իսլամի դատը պետք է Հաագայում անցնի, իսկ Լիբիայի նոր իշխանությունները մտադիր են Քադդաֆիի որդուն դատել Լիբիայում, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: