23 հունիսի 2012 - 12:26 AMT
Զինյալ ահաբեկիչները մի քանի տասնյակ մարդ են առևանգել Սիրիայում

Զինյալ ահաբեկիչները մի քանի տասնյակ մարդ են առևանգել Սիրիայի հյուսիսում: Ինչպես հայտնել է Սանա գործակալությունը, նրանցից 25 սպանվել է:

Հարձակումը կատարվել է Դարատ Ազզա գյուղի վրա, որ գտնվում է Հալեպի մերձակայքում: Ծայրահեղականները գնդակահարել են մարդկանց, հետո խոշտանգել նրանց մարմինները: Առևանգվածների ճակատագիրն այժմ անհայտ է: Արաբական հեռուստաալիքները հայտնել են, որ զոհվածները կառավարության կողմնակիցներ էին:

ՄԱԿ և ԱՊԼ առաքելության հատուկ ներկայացուցիչ Քոֆի Աննանը քննարկել է Սիրիայում ՄԱԿ առաքելության ղեկավար, գեներալ Ռոբերտ Մուդի հետ առաքելության հետագա ճակատագրի հարցը: Ժնևում Քոֆի Աննանը հայտարարել է, որ ՄԱԿ դիտորդները Սիրիայում ձգտում են վերականգնել աշխատանքը, սակայն հանգամանքները դա թույլ չեն տալիս: ՄԱԿ մանդատի ժամկետը սպառվում է հուլիսի 20-ին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: