
Հայաստանի «Իվերիա» վրացական բարեգործական համայնքն այս տարի նշում է իր հիմնադրման 15 ամյակը, ինչի կապակցությամբ համայնքը կազմակերպելու է տարատեսակ միջոցառումներ բանաստեղծների, մշակույթի այլ գործիչների, Հայաստանի մյուս ազգային փոքրամասնությունների մասնկացությամբ, ինչպես նաև ինտելեկոտւալ խաղեր։
Այսօր` հունիսի 23–ին, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց Հայաստանի վրացական համայնքի նախագահ Սվետլանա Նամչևաձեն։
Նա ասաց, որ մարդահամարի տվյալներով ներկայումս Հայաստանում 600 վրացի է ապրում։
Համայնքում գործում է կիրակնօրյա դպրոց, որտեղ սովորում են 30 աշակերտներ։ Նրանցից լավագույներն այս տարի կստանանան մրցանակներ Հայաստանում Վրաստանի դեսպանի կողմից։
Նամչևաձեի հավաստմամբ, վրացիներին Հայաստանում գրավում է տեսարժան վայրերը.
«Ես ինչքան տեսնում եմ վրացիներ, բոլորին հետաքրքում են տեսարժան վայրերը, մշակույթը։ Երբ ես Վրաստանից հրավիրեցի կոնսերվատորիայի ուսանողների մեծ խումբ, ես նրանց տարա Գառնի, Գեղարդ, Խոր վիրապ, Էջմիածին, Մատենադարան և ես մեծ ուշադրություն ու հետաքրքրություն զգացի այդ երիտասարդների մեջ, նույնիսկ Մատենադարանում զարմացած ասում էին, որ վրացիներն այդ բաները չունեն»։
Հարցին, թե ինչպես է գնահատում Նամչևաձեն Վրաստանի իշանություններ քաղաքականությունը վիրահայերի հարցի և հայկական հուշարձանների նկատմամբ, նա պատասխանեց, որ. «Մենք քաղաքական հարցերի մեջ չենք մտնում, քաղաքական հարցերով ընդհանրապես չենք զբաղվում։ Մեր նպատակն է աշխատել ամեն ձևի ստեղծել բարեկամական կապեր»: