«Զերկալո նեդելի. Ուկրաինա» պարբերականը հրապարակել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հետ հարցազրույցը, որտեղ նա անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին: Մասնավորապես, պատասխանելով այն հարցին, թե ինչ կանի Թիֆլիսը, եթե ԼՂՀ-ում կրկին վերսկսվեն ռազմական գործողությունները, Վաշաձեն ասել է.
«Աստված հեռու պահի նոր պատերազմից. այն «կթաղի» երեք հարավկովկասյան երկրների ինքիշխանթյունն ու անկախությունը»:
Նա նաև հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը հարցի շուտափույթ հանգուցալուծման կբերեն: «Բայց երրորդ ուժն ակտիվ աշխատում է խանգարել Մինսկի խմբի գործողություններին, ինչպես նաև զինադադարի գծում հնարավորինս երկար պահպանել լարվածությունը», - ասել է նա:
Այն հարցին, թե արդյոք այդ երրորդ ուժը Ռուսաստանն է, Գրիգոլ Վաշաձեն պատասխանել է. «Ինչպես ասվում է` կռահեք ինքներդ»: