30 սեպտեմբերի 2004 - 19:52 AMT
ԵԹԵ ՔԵՐՐԻՆ ՀԱՂԹԻ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ԱՊԱ ՀԱՎԱՆԱԿԱՆ Է, ՈՐ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ 907-ՐԴ ՈՒՂՂՈՒՄԸ
Եթե դեմոկրատ Ջոն Քերրին հաղթանակ տանի նոյեմբերին կայանալիք ընտրություններում, ապա հավանական է, որ վերականգնվի 907-րդ ուղղման գործողությունը: Այդ մասին Բաքվի «Զեռկալո» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը, որը ցանկացել է անհայտ մնալ: Նա նշել է, որ Վաշինգտոնը դժգոհ է պաշտոնական Բաքվի վերջին գործողություններից կապված ՆԱՏՕ-Ի «Լավագույն համատեղ ջանք-2004» զորավարժությունները երկրում չեղյալ հայտարարելու հետ: ԱՄՆ -ն գտնում է, որ հնարավորություն տալով չեղյալ հայտարարել զորավարժությունները, Բաքուն ցուցադրել է իր լոյալ վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ, հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը` նշելով, որ Վաշինգտոնին չեն հետաքրքրում Ադրբեջանում ընթացող քաղաքական գործընթացները: