Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը չի պատժվի Լոնդոնի մրցաշարի եզրափակչում տեղի ունեցած միջադեպի համար: Նալբանդյանը, տանուլ տալով գեյմը, ոտքով հարվածել էր գովազդային վահանակին, որի ետևում նստած էր գծային մրցավարը, և վնասել նրա ոտքը:
АТР-ն որոշել է, որ վնասվածքը միտումնավոր չի հասցվել և լրացուցիչ պատժամիջոցներ արգենտինացի թենիսիստի դեմ չեն կիրառվի: Նա արդեն իսկ զրկվել է վարկանիշային միավորներից ու պարգևից, որ վաստակել էր Լոնդոնի մրցաշարում:
Հունիսի 25-ից Նալբանդյանը կմասնակցի Ուիմբլդոնին և առաջին շրջանում նրա մրցակիցը կլինի Յանկո Տիպսարևիչը Սերբիայից: