Երբ Վիկտոր Օրիսը տանուլ տվեց իի մենամարտը Խոսեսիտո Լոպեսին և նրա մենամարտը առաջին քաշային կարգում WBC վարկածով չեմպիոն Սաուլ Ալվարեսի հետ անհնար դարձավ, իր շահագրգռվածությունը Ալվառեսի հետ մենամարտում հայտնեց պարտություն չունեցող Վանես Մարտիրոսյանը:
«Ամիսներ շարունակ ես երկրպագուներից հաղորդագրություններ էի ստանում, որտեղ նրանք ասում էին, թե ցանկանում են տեսնել Ալվարեսի հետ իմ մենամարտը: Իսկ շաբաթ երեկոյան զանգերի առատությունն իմ հեռախոսի մարտկոցն ուղղակի չտարավ»,-Մարտիրոսյանի խոսքն է հայտնում է allboxing.ru-ն:
Մարտիրոսյանն իր հաջորդ մենամարտը հուլիսի 7-ին կանցկացնի Կարսոնում Ռայան Դևիսի դեմ, սակայն դա չի խանգարում Ալվարեսի հետ մենամարտին, գտնում է Մարտիրոսյանը: «Ես նորություն ունեմ Օսկար դը լա Հոյաի ու Golden Boy-ի համար: Պետք չէ հակառակորդ փնտրել Ալվարեսի համար: Ես պատրաստ եմ մենամարտել նրա հետ ցանկացած տեղում և ցանկացած ժամանակ»: