25 հունիսի 2012 - 12:48 AMT
Կառավարության նոր ծրագիրը պատրաստ է հնարավոր ճգնաժամերին, վստահ է Արտակ Զաքարյանը

Կառավարության նոր ծրագիրը հաշվի է առնում բոլոր ռիսկերը ու ավելի նախապատրաստված է հակազդեցությանը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամերին, քան նախորդը: Այդ մասին այսօրվա մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը:

«Եվ Աստված մի արսացե, եթե նման ճգնաժամ տեղի ունենա, մեր տնտեսությունն առավել կայուն կլինի»,-ասել է նա:

Ըստ նրա, նոր ծրագրում հատուկ մաս կա նվիրված տնտեսական ճգնաժամերի ռիսկերին, դրանց ազդեցությանը Հայաստանի վրա և անհրաժեշտության դեպքում գործի կդրվեն հակաճգնաժամային պլանի մեխանիզմները: Զաքարյանը վստահություն է հայտնել, որ կառավարությունն ի վիճակի է իրականացնել ծրագիրն ու ապահովել 7-տոկոսանոց տնտեսական աճ: