Շիրակի մարզի Ախուրյան գյուղի ասֆալտի գործարանում այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել, որի արդյունքում այրվել է կիսով չափ լցված մոտ 10 տոննա մազութով տարրա։ Արատակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ, հրդեհը մարվել է 10։00–ի սահմանում, այրվել է 4 տոննա մազութ։