25 հունիսի 2012 - 12:52 AMT
Զաքարյանը «Սիվիլիթասի» մասին. Հարցն իրավական հարթակում է, պետք չէ այն քաղաքականացնել

Երևանում այսօր կայացած մամլո ասուլիսում ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը մեկնաբանել է «Սիվիլիթաս» հիմնադրամի գործով սկսված հետաքննությունը:

«Հարցն իրավական հարթակում է, պետք չէ այն քաղաքականացնել»,-ասել է նա:

ՀՀ ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեության վերաբերյալ ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ կետով՝ «Ապօրինի ուղիներով ստացված եկամուտների օրինականացում» (փողերի լվացում) հոդվածով:

«Սիվիլիթասի» նախկին ղեկավար և ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ այս գործի վերաբերյալ՝ նշելով, թե դա արվել է քաղաքական պատվերով: