25 հունիսի 2012 - 13:53 AMT
«Հայաստանի փոքրիկ երգիչները» կշրջագայեն Ճապոնիայի քաղաքներով

Հուլիսի 7-ից օգոստոսի 12-ը «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը մեծ շրջագայություն կունենա Ճապոնիայի քաղաքներում: Ինչպես նշված է երգչախմբի հաղորդագրության մեջ, նրանք կունենան 16 համերգ, կհանդիպեն ճապոնացի հայտնի մշակույթի գործիչների և երիտասարդների հետ:

Երգչախումբը ներկայացնելու է հայկական հարուստ մշակույթը և, ինչպես միշտ, կատարելու է համաշխարհային անվանի հեղինակների ստեղծագործություններ:

Երգչախումբն իր ողջ շրջագայության ընթացքում կկատարի նաև «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի և Տիգրան Հեքեքյանի կողմից հայտարարված միջազգային մանկական խմբերգային մրցույթի երկու հաղթողների ստեղծագործությունները:

Հաղթողները կհայտարարվեն 2012թ-ի հունիս ամսվա ընթացքում: