25 հունիսի 2012 - 17:10 AMT
Երևանի քաղաքապետարանը մշակում է մայրաքաղաքի գետնանցումների կառավարման հայեցակարգը

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է Աբովյան- Կորյուն փողոցների խաչմերուկի գետնանցման տնտեսվարողների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է տնտեսվարողների բարձրացրած հարցը: Վերջիններիս ներկայացվել է, որ Երևանի քաղաքապետարանը ներկայումս մշակվում է մայրաքաղաքի գետնանցումների կառավարման հայեցակարգը: Մինչ այդ, տնտեսվարողներին առաջարկվել է մեկ տարի ժամկետով վարձակալության պայմանագիր կնքել: Գետնանցումների կառավարման հայեցակարգի պատրաստ լինելուն պես կքննարկվի նաև երկարաժամկետ պայմանագրեր կնքելու հարցը, հայտնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: