25 հունիսի 2012 - 18:01 AMT
Իսպանիան պաշտոնապես ֆինանսական օգնություն է խնդրել Եվրախմբից

Երկուշաբթի Իսպանիան պաշտոնական խնդրանք է հասցեագրել Եվրախմբին ֆինանսական օգնության վերաբերյալ, որն անհրաժեշտ է իսպանական բանկերի վերակապիտալիզացիայի համար, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Իսպանիայի կառավարության պաշտոնական նամակում ասվում է, որ «Իսպանիան պատրաստ է աջակցել ֆինանսական պայմանների տրամադրման պայմանների ու մեխանիզմների մշակմանը՝ ավարտելու համար հուշագրի ստորագրումը մինչև ընթացիկ տարվա հուլիսի 9-ը»:

Ավելի վաղ Իսպանիան հայտարարել էր, թե պաշտոնական հարցում չի ուղակելու մինչև 100 մլրդ եվրո միջազգային ֆինանսական օգնություն ստանալու համար: