Սիրիայի իշխանություններն առաջին անգամ թույլ են տվել մուտք գործել երկիր ՄԱԿ մարդու իրավունքների հատուկ հանձնաժողովի ղեկավար Պաուլու Պինեյրուին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ «Ռոյթերսի» վրա հղումով:
«Նա փորձում է մեզ համար թույլտվություն ստանալ: Մենք պետք է այնտեղ լինենք մինչև սեպտեմբեր, երբ կներկայացվի մեր վերջնական զեկույցը»,-մեջբերում է գործակալությունը աղբյուրի խոսքը:
ՄԱԿ մարդու իրավունքների հատուկ հանձնաժողովը ձևավորվել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի կողմից 2011թ. սեպտեմբերին: Հանձնաժողովը գլխավորում է բրազիլացի փորձագետ Պաուլու Պինեյրուն: