
Մասիս քաղաքի բնակիչ, 1938 թ. ծնված Վոլոդյա Սահակյանն այսօր` ժամը 15:30-ի սահմաններում կենցաղային խնդիրների պատճառով դանակահարել է իր հարսին` 1975 թ. ծնված Քրիստինե Զաքարյանին, ապա դանակով կտրել իր պարանոցը:
Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության լրատվական վարչությունը, երկուսն էլ հիվանդանոցի ճանապարհին մահացել են: Ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցների կողմից հանցագործության գործիքը հայտնաբերվել է:
Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: