25 հունիսի 2012 - 20:30 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը ժամանեց Երևան

Այսօր երեկոյան պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը տիկնոջ` Մարգիթ Ֆիշերի հետ, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: Այցի շրջանակներում Ավստրիայի նախագահը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Հայաստանի և Ավստրիայի նախագահները կմասնակցեն նաև երկու երկրների գործարարների մասնակցությամբ տեղի ունենալիք Հայ-ավստրիական գործարար համաժողովին: Բացի այդ ավստրիական պետության ղեկավարը կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Հնագույն ձեռագրերի ինստիտուտ և էքսկուրսիա կկատարի Գառնի հեթանոսական տաճար և Գեղարդավանք:

ՖՈՏՈՇԱՐՔ