25 հունիսի 2012 - 21:05 AMT
Հունաստանի ֆինանսների նախարարը հեռացել է պաշտոնից

Հունաստանի ֆինանսների նախարար Վասիլիս Ռապանոսը հրաժարական է տվել «առողջության հետ կապված խնդիրների պատճառով»: Այդ մասին այսօր հաղորդել է հունական կառավարության ղեկավարի մամլո ծառայությունը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Երկրի վարչապետ Անտոնիս Սամարասն արդեն ընդունել է Ռապանոսի հրաժարականը: