25 հունիսի 2012 - 21:57 AMT
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վերշբոուն Վրաստանում կքննարկի ՆԱՏՕ ինտեգրվելու հարցերը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն Վրաստան կայցելի հունիսի 28-29-ին, հունիսի 25-ին հայտնել է Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Ջալագանիան, հաղորդում է «Վզգլյադը»:

Վերշբոուն կմասնակցի Պաշտպանության և անվտանգության հարցերի վերաբերյալ միջազգային խորհրդաժողովին Բաթումիում:

Ծրագրվում է քննարկել հարցեր, որոնք առնչվում են ՆԱՏՕ Վրաստանի ինտեգրմանն ու Վրաստանի մասնակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքի օպերացիային Աֆղանստանում, որտեղ արդեն 925 վրացի զինվորական է գտնվում, իսկ այս տարի նրանց թիվը կավելանա 750-ով: